|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց կառավարության որոշում, ըստ որի` 2017 թվականի մայիսի 8-ի աշխատանքային օրը տեղափոխեց 2017 թվականի մայիսի 20-ը` շաբաթ օր:
«Սկզբնական նախագծից շեղում ենք կատարում. նախապես նախատեսված էր մայիսի 8-ի փոխարեն աշխատանքային օր սահմանել մայիսի 13-ը, սակայն, հաշվի առնելով մայիսի 14-ին կայանալիք` Երևանի ավագանու ընտրությունները, դպրոցներում տեղակայվելու են տեղամասեր, և որպեսզի գործընթացը չխաթարվի, որոշվել է աշխատանքային օր սահմանել մայիսի 20-ը»,- նշեց Հարությունյանը: