|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տեղեկացրել էինք, որ Երևանի դպրոցների մեկի բակում երկու աշակերտ փորձել է ինքնասպանություն գործել`ածելիով կտրելով նախաբազուկները:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը հայտնեց, որ աշակերտները Երևանի թիվ 127 դպրոցից են: «Դեպքի պատճառը դեռևս հայտնի չէ: Դպրոցի տնօրենին հրավիրել ենք նախարարություն` դեպքի մանրամասները պարզելու համար: Դպրոցում ոստիկաններն են աշխատում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Էդգար Ջանոյանն էլ նշել էր, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հետաքննություն է կատարվում` պարզելու դեպքի հանգամանքները: