|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Լոռու մարզի դատախազությունը նույն մարզի դատարան է ուղարկել ընտանեկան բռնության վերաբերյալ հերթական քրեական գործը: Մեղադրական եզրակացության համաձայն՝ Իջևան քաղաքի բնակիչ Գ. Դավթյանը այս տարվա հուլիսի 17-ին, ժամը 17:00-ի սահմաններում, նախկին կնոջ հետ միանալու շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, նրա նկատմամբ կատարել է բռնի գործողություն` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք ու ֆիզիկական ցավ: Բացի այդ, նույն վիճաբանության ժամանակ Գ.Դավթյանն իր ձեռքում բռնած ածելու ցուցադրմամբ սպանության սպառնալիք է տվել Ա.Պողոսյանին, որն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի և ՔՕ 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել ՝ չհեռանալու մասին ստոագրությունը: