|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ինչպես հայտնի է, ըստ նախնական տվյալների, ԱԺ-ում են լինելու հայր և որդի` Գալուստ և Արման Սահակյանները:
Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կա հստակ որոշում` գնալու է խորհրդարա՞ն, թե՞ մնալու է գործադիրում, Արման Սահակյանը պատասխանեց. «Եթե մարդը քաղաքականության մեջ է, պիտի ենթարկվի իր քաղաքական ուժի որոշմանը: Եթե կուսակցությունը որոշի, որ ես պետք է մնամ գործադիրում, ուրեմն ես կմնամ գործադիրում, սակայն եթե որոշի, որ պետք է գնամ Ազգային ժողով, ուրեմն կգնամ ԱԺ: Այս պահին այդ որոշումը դեռ կայացված չէ»:
Հարցին` իսկ հայրը` Գալուստ Սահակյանը, ունի՞ որոշում, կվերցնի՞ մանդատը, պատասխանեց. «Ինչո՞ւ պետք է չմնա խորհրդարանում: Ես կարծում եմ, որ նա կմնա ԱԺ-ում»: