|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ձյուդոյի Հայաստանի մեծահասակների հավաքականն ապրիլի 1-2-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում մասնակցեց Եվրոպայի գավաթի խաղարկությանը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը հայտնել է, որ մեր մարզիկները մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ են նվաճել: Սոսե Բալասանյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Ֆերդինանդ Կարապետյանն արժանացել է բրոնզի:
Հայաստանը ներկայացնում էին Գոռ Մկրտչյանը (60 կգ քաշային կարգ), Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Սոսե Բալասանյանը (52 կգ):
Հավաքականն ապրիլի 8-16-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Սոչիում: Այնուհետեւ հավաքականը մեկնելու է Վարշավա` ապրիլի 20-23-ը մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Թիմի կազմը դեռեւս պարզ չէ: