|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունիսի 17-18-ը տեղի է ունեցել Muay Thai-ի Կովկասի գավաթի խաղարկությունը, որը կազմակերպվել էր Հայաստանի Muay Thai Ֆեդերացիայի կողմից՝ ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։ Մրցաշարին մասնակցել են նաև պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիայի մարզիկները ֆեդերացիայի նախագահ Նարեկ Հակոբյանի և փոխնախագահ Նաիրի Հակոբյանի գլխավորությամբ և վաստակել են 1 ոսկե և 2 արծաթե մեդալ։
Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Իրանի մարզիկները։
Yerkir.am-ի հետ զրույցում Պրոֆեսիոնալ K1 Ֆեդերացիայի նախագահ Նարեկ Հակոբյանը նշեց նաև, որ այս մրցումներից հետո պատրաստվում են հուլիսի 2-ին կայանալիք մրցաշարին, որը կոչվում է K1 Երևանի բաց առաջնություն։