|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի երկու անդամները` Էդուարդ Օվիկյանը և Մայքլ Հովհաննիսյանը, մասնակցեցին աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:
Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) խմբային փուլում տոնեց 3 հաղթանակ՝ դառնալով 128 լավագույններից մեկը: Այնուհետև կարողացավ հաղթել Իսպանիայի ներկայացուցչին, սակայն պարտվեց ռուս սուսերամարտիկին: Օվիկյանին հաջողվեց հաղթահարել երկու փուլ միայն: Այս մրցաձևում մասնակցում էին 278 մարզիկ՝ աշխարհի տարբեր երկրներից. հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր) խմբային փուլում տարավ 4 հաղթանակ: Նրան հաջողվեց դառնալ 64 լավագույններից մեկը, բայց պարտվեց ճապոնացի մարզիկին: Հովհաննիսյանը կարողացավ օլիմպիական խաղերի վարկանիշային 2 միավոր ձեռք բերել:
Սուսերամարտիկների համար տարին ավարտված է: 2016 թվականին հունվարին կկայանա սուսերամարտի Հայաստանի առաջնությունը: