|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Ծառուկյան» դաշինքի քարոզարշավի ավարտն ազդարարող միջոցառման մեկնարկից առաջ, դաշինքի անդամ, վարկանիշային թեկնածու, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում քարոզարշավը գնահատեց «շատ նորմալ»: «Շատ նորմալ, գեղեցիկ, օրենքի սահմաններում... Շիրակում այդպես է»,- ասաց նա:
Ղուկասյանը ընտրողներին հորդորեց քվեարկել խղճի մտոք և ըստ արժանվույն գնահատելով մարդկանց արածը: Նրա խոսքով՝ քարոզարշավն անցնում է ազգանպաստ ձևով, բայց արդյունքների մասին խոսել չցանկացավ: «Կապրենք, կտեսնենք»,- ասաց թեկնածուն և հայտարարեց, որ կտրականապես դեմ է կեղծիքներին:
Ղուկասյանը, սովորության համաձայն, արեց նաև աստվածաշնչյան մեջբերումներ. «Ձայն բազմաց, ձայն Աստծո, երանի խաղասերներին, որոնք Աստծո զավակներ պիտի պաշտեն»,- ասաց նա:
Հարցին` ո՞վ շատ ձայն կհավաքի` ի՞նքը, թե՞ Վարդևան Գրիգորյանը, պատասխանեց. «Կապրենք, կտեսնենք: Հո ես Նոստրադամո՞ւսը չեմ»: