|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստի ավարտից հետո Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը զանգահարել է իրեն, խոսել են եւ էլի կխոսեն: Շնորհավորանք Գիզիրյանի կողմից Ցոլակյանը, բնականաբար, ակնկալում է:
«Իսկ ինչո՞ւ չպետք է ակնկալեմ»,- զարմացած արձագանքեց նորանշանակ մարզպետը:
Նա վստահեցրեց նաեւ, որ իր համար խնդիր չի ներկայացնում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ավելին` Ղուկասյանի հետ եւս նորմալ հարաբերությունների մեջ է: Լրագրողներից մեկի հարցին, թե` Վարդան Ղուկասյանն էլի իրեն լավ կզգա՞, Ցոլակյանը պատասխանեց. «Ես չգիտեմ` ով ոնց էր իրեն զգում`լավ, վատ, բայց ինձ համար բոլորը հավասար են: Ոչ մեկի հետ կապված խնդիր չունեմ, եթե սխալ կլինեն` կպատժվեն»:
Ի դեպ, դիտարկմանը, թե վաղը մարտի 8-ն է, կարելի՞ է ասել, որ իր նշանակումը նվեր էր իր տիկնոջը, Ցոլակյանը կարճ պատասխանեց` ոչ: