|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարտի 22-ին ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում կայացած Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ ներդրումային համաժողովի շրջանակներում «Հիդրո Կորպորացիա» ընկերությունների խմբի և Estekshaf Investment Company միջև կնքվել է վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես` հիդրոէներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացման Փոխըմբռնման հուշագիր:
Հիդրոկորպորացիայի հիմնադիր Գրիգոր Առաքելյանի դիտարկմամբ` սույն Հուշագիրը հիմք է դառնալու առաջիկայում կողմերի միջև կնքվող համագործակցության պայմանագրի համար:
«Բանակցում ենք վերականգնվող էներգետիկայի ոլորտում լայնամաշտաբ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման շուրջ՝ մի քանի փուլերով: Ծրագրերի նպատակն է իրականացնել արտադրողականության ցածր մակարդակ և վարկային ծանր պորտֆել ունեցող, բնապահպանական նորմերի խախտումներով կառուցված ՓՀԷԿ-երի արդիականացում»,- նշեց Գ. Առաքելյանը: