|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոսկվայում կայացած ռուս-թուրքական բիզնես ֆորումի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է խոշոր ներդրումներ կատարել էներգետիկայի ոլորտում:
«Էներգետիկայի ոլորտում տարեկան կատարելու ենք 5 միլիարդ դոլարի ներդրում, ինչը շատ պատեհ առիթ է ռուսական ընկերությունների համար: Բացի այդ` դա մեծ հնարավորություններ է ընձեռում նաև ռուսական և թուրքական ընկերություններին` հետագա համագործակցության համար»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հանդիպել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ եւ, ի թիվս այլ հարցերի, քննարկել ռուսական ընկերությունների կողմից Թուրքիայում կառուցվելիք ատոմակայանի հարցը. տեղեկացնում է «Ջիհան» գործակալությունը: