|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր Հրազդան քաղաքում քարոզարշավ էր իրականացնում ՕՐՕ դաշինքը: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը բնակիչների հետ հանդիպելուց հետո որոշեց այցելել «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանին:
«Անկախ քաղաքական զարգացումներից` Սասուն Միքայելյանը իմ մարտական ընկերն է, և ես մեծ հարգանք եմ տածում նրա նկատմամբ: Ես հաջողություն եմ ցանկանում նրան իր բռնած գործում»,- ասաց Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում:
Սակայն շտաբ հասնելուն պես պարզ դարձավ, որ Սասուն Միքայելյանը շտաբում չէ` Գեղարքունիքի մարզում քարոզարշավ է իրականացնում:
«Կբարևեք Սասունին»,- ասաց Սեյրան Օհանյանը Սասուն Միքայելյանի թիմակիցներին: