|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժառանգություն»խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն «Առավոտին» տված իր հարցազրույցում ասել է, որ ԵԽ հանձնակատար Թոմաս Համմարբերգն իրենց հանդիպման ժամանակ պատմել է. «Ասաց, որ հանդիպել է Սասուն Միքայելյանին: Եվ նրա առողջական վիճակը պրն Համմարբերգին էլ էր մտահոգել: Ասաց, թե այստեղ ինքը տեսնում է հնարավորություն` առողջական վիճակի կապակցությամբ նրան կարող են բաց թողնել»:
Իսկ այսօր պրն Համմարբերգը հանդիպելու է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Երեկ ԱԺ-ում լրագրողների հարցին, թե համարու±մ է Նիկոլ Փաշինյանին քաղբանտարկյալ` Համմարբերգը պատասխանել է. «Այս հարցը ես քննարկեմ նրա հետ»: