|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԵՏՄ անդամներին հարկավոր չէ անընդհատ հաշվարկել ռուսական գազի գինը. հայտնում է РИА Новости-ն:
«Եկեք պարզ խոսենք` առանց նեղանալու: Եթե որոշ երկրներ, որոնք առկա են այստեղ, չլինեին մեր միության անդամ, ապա գազը կգնեին եվրոպական գներով: Եվ պետք չէ ոչինչ ապացուցել ու անընդհատ հաշվարկել գինը, ամեն ինչ շատ ավելի թանկ կլիներ»,-ասել է նա Բիշքեկում կայացած` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:
Նա նաև ընդգծել է, որ նման բաների մասին հարկավոր է հիշել, երբ ընդունվում են որոշումներ, որոնք արգելակում կամ արգելափակում են ինտեգրումը: