|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժամանակը» գրում է. «Վարչապետը ցանկանում է, որ տիկին Հովհաննիսյանը մնա իր կողքին՝ կառավարությունում։ ՀՀԿ-ում, սակայն, մտածում են, որ Արփինե Հովհաննիսյանը կարող է ավելի օգտակար լինել ԱԺ-ում։ Որպես հիմնավորում՝ նրանք բերում են այն փաստը, որ օրենսդիրում ԱԺ փոխնախագահ նշանակվելու դեպքում Հովհաննիսյանը կարող է գլխավորել ԵԽԽՎ– ում Հայաստանի պատվիրակությունը։ Արփինե Հովհաննիսյանը արդյունավետ և հոդաբաշխ անգլերեն իմացող եզակի ՀՀԿ-ականներից մեկն է։ Առաջիկա ժամանակաշրջանը որոշիչ կլինի Արփինե Հովհաննիսյանի համար՝ նա կմնա գործադիրում՝ արդարադատության նախարարի պաշտոնո՞ւմ, թե՞ կվերադառնա ԱԺ՝ օրինաստեղծ աշխատանքի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։