|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է «Human rights watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ջեյն Բուխանային և Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիային:
Իրավապաշտպանները նախարարին ներկայացրել են 2016 թվականի ուսումնասիրության արդյունքները, որոնք, մասնավորապես, վերաբերում են հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանությանը: Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել իրավապաշտպաններին կատարած ծավալուն աշխատանքի համար և կարևորել հաշմանդամություն և հատուկ ուշադրության կարիք ունեցող երեխաների խնդիրներին իրավական պատշաճ լուծումներ գտնելուն ուղղված աշխատանքները:
Հանդիպման ավարտին Արփինե Հովհաննիսյանը պատրաստակամություն է հայտնել նաև լսելու իրավապաշտպանների առաջարկները հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն