|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան РИА Новости-ին հայտնել է, որ կդիմի իր ադրբեջանցի գործընկերոջը՝ Էլմիրա Սուլեյմանովային, Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի պահման պայմանները ստուգելու խնդրանքով:
«Լրագրողները հատուկ մասնագիտական հանրություն են, աշխատում են վտանգի գոտում և պահանջում հատուկ ուշադրություն ու հարգանք: Մեր լրագրողի (Լապշին) դեպքում, որը Բելառուսից փոխանցվել է Ադրբեջանին, ես հանդես եմ եկել հայտարարությամբ: Ցավում եմ, որ ադրբեջանցի գործընկերները չլսեցին: Կդիմեմ Ադրբեջանի օմբուդսմենին, որպեսզի նա կարողանա այցելել մեր քաղաքացուն և համոզվել, որ նա բժշկական օգնության կարիք չունի և չի բողոքում պահման պայմաններից»,- ասել է Մոսկալկովան: