|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախընտրական հանրահավաքի ընթացքում բեմի վրա մասնակցել է պսակադրության արարողության:
Ըստ «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ Յըլդըրըմը փորձել է իշխանության՝ հանրաքվեի վերաբերյալ դիրքորոշումը կապել զույգերի հետ: Նա հայտարարել է, որ բոլոր քաղաքացիների պարտքն է ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեին սահմանադրական փոփոխություններին ու կառավարման նախագահական համակարգին անցմանն «այո» ասել:
Յըլդըրըմի կոչից հետո հետո բեմ են բարձրացել հարսն ու փեսան: Վարչապետը հայտարարել է, որ հենց այդ պահին նրանք էլ «այո» կասեն միմյանց:
Թուրքիայի վարչապետի մասնակցությամբ այս արարողությունը մի շարք ԶԼՄ-ների և քաղաքացիների շրջանում ընդունվել է որպես «շոու», ոմանք այս համարել են քարոզչության ամենապրիմիտիվ ձև:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի նոր հիվանդանոցների բացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին հայտարարելուց հետո Յըլդըրըմը նշել էր, որ հիվանդանոցներում արտակարգ իրավիճակների ծառայությունները ոչ միայն զբաղվում են մարդկանց բուժմամբ, այլև՝ ընտանիք կազմելով: Վարչապետի այս հայտարարությունը նրան գցել էր ծիծաղելի դրության մեջ և համացանցում երկար ժամանակ եղել ծաղրուծանակի առարկա: