|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փետրվարի 25-ին, ժամը 20.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի բնակիչը մոտ 1.5 ժամ է, ինչ փակվել է լոգասենյակում և սպառնում է դեղահաբեր ընդունելու միջոցով ինքնասպան լինել:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ Արցախի պողոտայի թիվ 22/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1967 թ. ծնված Ն. Ս.-ը գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում:
Ն. Ս.-ը բացել է լոգասենյակի դուռը. հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն: