|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Լևոն Հարությունյանը խորհրդարանական ընտրություններում սատարելու է Արաբկիր վարչական շրջանի գործող ղեկավար, ռեյտինգային ընտրակարգով ՀՅԴ-ի առաջադրած թեկնածու Հովհաննես Վարդանյանի թեկնածությունը:
Այս մասին Հարությունյանը հայտնեց Yerkir.am-ի հետ զրույցում:
«Մենք Հովհաննես Վարդանյանի հետ հին ընկերներ ենք, երկար ճանապարհ ենք միասին անցել և դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Հովհաննես Վարդանյանն, իրոք, նվիրյալ է, դեռ 90-ականների սկզբներից եմ ճանաչում իրեն, նաև միասին աշխատել ենք»,-ասաց Հարությունյանը եւ ընդգծեց, որ կօգնի, ինչով կարող է:
Արաբկիրի վարչական շրջանի նախկին ղեկավարը նշեց, որ թեև քաղաքականությունից հեռացել է, բայց հուսով է, որ ընտրությունները հանգիստ եւ խաղաղ կանցնեն, որ կյանքն ընտրություններով չի ավարտվում:
Նշենք, որ Լևոն Հարությունյանը Արաբկիր վարչական շրջանի թաղապետ է եղել 2002-2005թթ. /այդ ժամանակ ընտրովի պաշտոն էր-խմբ./: Հիշեցնենք, որ Հովհաննես Վարդանյանի թեկնածությունը սատարելու մասին է հայտարարել նաև Արաբկիր վարչական շրջանի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը: