|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մալայզիայի ոստիկանությունը տվել է ԿԺԴՀ-ի նոր պաշտոնատար անձանց անուններ, որոնցից նոր ցուցմունքների են սպասում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Մալայզիայի ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բաքարը՝ ցույց տալով սլայդները, որտեղ եղել են այդ անուններն ու լուսանկարները, հայտնում է «РИА Новости»-ն։
Այդ մարդիկ են՝ ԿԺԴՀ դեսպանատան երկրորդ քարտուղար Հյոն Գվան Սոնը (44 տարեկան) 7 հյուսիսկորեական Air Koryo ավիաընկերության աշխատակից Կիմ Ուկ Իլը (37 տարեկան)։
Ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի դեսպանատուն նամակ է հղվել՝ խնդրելով համագործակցել այդ երկու անձանցից ցուցմունք ստանալու հարցում։ Հալիդ Աբու Բաքարը նշել է, որ հակառակ դեպքում նրանց ձերբակալման թույլատվություն կտրվի։