|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՎԿ գլխավոր գրասենյակում շարունակվում է կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի ասուլիսը:
Yerkir.am-ի հարցին` Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հայաստանում նավթի պաշարներ կան, մի՞թե սա ֆանտաստիկայի ժանրից չէ, նա արձագանքեց. «Սա ֆանտաստկայի ժանրից չէ: Մենք ունենք գազի և նավթի պաշարներ: Ես այն համոզման եմ, որ մենք հարուստ ընդերք ունենք, որին պետք է ցուցաբերենք պետական լուրջ մտահոգություն, այդ թվում` և' նավթի, և' գազի պաշարներ»:
Մեր հարցին` ինչո՞ւ այդ մասին չի բարձրաձայնել իր` ԱԺ նախագահ եղած ժամանակ և այն ժամանակ, երբ իշխանության մաս է եղել, Բաղդասարյանը պատասխանեց. «Այդ տվյալները կան միայն վերջին երեք-չորս տարում: Այս մասին միայն ես չեմ ասում, կան փաստագրական տվյալներ»: