|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կիպրոսի լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, ըստ որի` Թուրքիայի` մայիսի 4-ին սկսված հորատող-որոնողական աշխատանքները հաջողությամբ են պսակվել և Միջերկրական ծովի արևելյան ջրեր ուղարկված առաջին հորատող նավը` «Ֆաթիհ»-ը, հայտնաբերել է 170 մլրդ խորանարդ մետր բնական գազի պաշարներ. հաղորդում է ensonhaber.com կայքը:
«Թուրքիան հետքայլ չի կատարի որոնողական աշխատանքներից: Թուրքիան, չնայած Ս-400-ների հետ կապված ԱՄՆ-ի ճնշումներին, հետքայլ չկատարեց: Թուրքիան արդեն բավական գումար է ծախսել այս աշխատանքների համար»,-հայտնում են կիպրոսյան լրատվամիջոցները: