|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մնջախաղի թատրոնն այսուհետ իր շենքը կունենա: Այսօր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանին է հանձնել նոր շենքի բանալին: Գևորգ Քոչար փողոցում գտնվող գրապալատի շենքի տարածքը նախարարը հանձնեց թատրոնին. գրապալատը վերակազմավորվել և միացել էր Ազգային գրադարանին:
Ժիրայր Դադասյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ 43 տարի է` սպասում էին այս որոշմանը, սակայն ոչ` անգործ. թատրոնն ապրում էր իր կյանքով` ներկայացումներ բեմադրում ու փառատոներ կազմակերպում:
«Մեզ տրամադրված տարածքը լիարժեք բավարարում է մեր պատկերացումներին. տարածքը զուտ թատրոնին չի ծառայելու, լինելու է հարթակ, որ այս ժանրով զբաղվող բոլոր երիտասարդները հնարավորություն ունենան դրսևորվելու»,- ասաց Դադասյանը:
Նա նշեց նաև, որ, նախարարի հավաստմամբ, ամռանն արդեն կսկսվեն նախագծման և շինարարական աշխատանքները, սակայն ե՞րբ պատրաստ կլինի այն, դեռ դժվար է ասել: «Մենք մեր ստուդիան ունենք, փառատոն ենք իրականացնում, և այդ ամենի համար աշխատանքային պայմաններ էին մեզ պետք: Կուզեի` այնպես, ինչպես նախարարը ժամադրեց մեզ դրամատիկական թատրոնի մոտ, որ անակնկալ մատուցեր մեզ, մենք կանենք ամեն ինչ, որ նախարարը մեկ ուրիշ կազմակերպության համար անակնկալ պատրաստելիս նրանց մնջախաղի թատրոնի շենքի մոտ ժամադրի»,- ասաց Դադասյանը: