|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում: Շենքերից մեկում փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Փլուզվել էր մթերային խանութներից մեկի շենքի տանիքը, կա 2 զոհ, 3 վիրավոր:
Yerkir.am-ին Լեռնանիստի գյուղապետարանից հայտնեցին, որ մահացածներից մեկը 50-ամյա կին է, ում էլ պատկանում էր խանութը: «Հա'մ խանութի տերն էին, հա'մ էլ իրենք էին աշխատեցնում: Նրա տղան էլ այնտեղ է եղել, ով կոնքի, ոտքի, ողնաշարի կոտրվածք է ստացել: Մյուս մահացած կինը 30-ամյա մեր համագյուղացին էր, ով գնացել էր առևտրի: Վնասվածք ստացած մյուս երկու համագյուղացիներից մեկը թեթև քերծվածքներ ունի, իսկ մյուսը կրկին կոնքի կոտրվածք է ստացել»,- տեղեկացրեցին գյուղապետարանից` հավելելով, որ կանայք մահացել են պանելի ընկնելու հետևանքով:
Երկու տուժածներին էլ տեղափոխել են նախ «Հրազդան» բժշկական կենտրոն, ապա` Երևան: