|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ավստրիայի ոստիկանությունը տղամարդու է որոնում, որը Ադոլֆ Հիտլերի կերպարանքով զբոսնում է գերմանացի բռնապետի հայրենի քաղաք Բրաունաու-ամ-Իննում: Այս մասին հայտնում է Oberösterreichische Nachrichten պարբերականը:
Տեղի բնակիչները մի քանի անգամ տեսել են Հիտլերի ժամանակների հանդերձանքով, բնութագրական բեղերով եւ սանրվածքով երիտասարդին: Նրանց ներկայացմամբ՝ նա 25-ից մինչեւ 30 տարեկան է:
Ականատեսները հայտնել են, որ «նմանակը» լուսանկարվել է այն տան ֆոնին, որտեղ ծնվել է Հիտլերը, իսկ գրախանութում թերթել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ ամսագրերը:
Բարում, ուր այցելում է, նա հայտնի է «Խարալդ Հիտլեր» անունով:
Ավստրիացի իրավապահները պարզում են բոլոր մանրամասները եւ չեն բացառում, որ երիտասարդը պատժվի: