|
Փոխարժեքներ
11 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.88 |
| EUR | ⚊ | € 450.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.8891 |
| GBP | ⚊ | £ 516.34 |
| GEL | ⚊ | ₾ 140.75 |
Փետրվարի 10-ին, ժամը 18:47-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Գրանդ Քենդի» ընկերությանը պատկանող «Mitsubishi» (վարորդ՝ Գ. Ս.) և «Урал» մակնիշների (վարորդ՝ 1963 թ. ծնված Ա. Տ.) ավտոմեքենաները:
Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1993 թ. ծնված Հ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում հոսպիտալացրել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան: