|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սեպտեմբերի 18-ին` ժամը 13.27-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 17-րդ կմ-ում՝ Վաղատին գյուղի մոտակայքում, «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների` կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ Է. Հ.-ն (ծնվ. 1983 թ.) և ուղևոր Ա. Հ.-ն (ծնվ. 1983 թ.) տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը: