|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ՝ շնորհավորելով նրան նոր պաշտոնի կապակցությամբ:
Թուրքական «Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է, որ հեռախոսազրույցը կայացել է «ջերմ մթնոլորտում», և կողմերը զրուցել են զինվորական, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ մի շարք հարցերի մասին:
AA-ի հաղորդմամբ՝ Փենսը հայտնել է, որ ահաբեկչության դեմ պայքարի հարցում իրենք կանգնած են Թուրքիայի կողքին: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համակարծիք են եղել համագործակցության և սխալ հասկացությունները վերացնելու հարցում: Ըստ թուրքական կայքի՝ Փենսը Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների մասին օգտագործել է «նոր օր» արտահայտությունը:
ԱՄՆ փոխնախագահը նաև ցավակցություն է հայտնել Սիրիայի Ալ Բաբ շրջանում ՌԴ զինուժի ավիահարվածների հետևանքով մահացած թուրք զինվորների համար: