|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը երկուշաբթի իրեն վատ է զգացել TGRT հեռուստաընկերությամբ հեռարձակվող կիբերանվտանգության գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ:
Գագաթնաժողովն անցկացվել է Անկարայի նախագահական պալատում: Օքթայը ելույթ է ունեցել բեմում և ինչ-որ պահի դադարել է խոսել: Անվտանգության ներկայացուցիչներն անմիջապես մոտեցել են նրան և ասել շտապօգնություն կանչելու անհրաժեշտության մասին: Դրանից հետո հեռարձակումն ընդհատվել է:
Ավելի ուշ Օքթայը հայտնել է, որ հիվանդացել է ծանրաբեռնվածության պատճառով: «Կարծում եմ, որ ինձ վատ էի զգում քնի պակասի և ծանրաբեռնվածության պատճառով», - նրա խոսքերն է մեջբերել CNN Turk հեռուստաալիքը: