|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օգոստոսի 15-ին, ժամը 15.24-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Խարկով գյուղի մոտակայքում` «Անի» կայարանի ուղեկալի տարածքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 6 հրշեջ-փրկարար:
Ժամը 19.40-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ Անիի ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ` 1963 թ. ծնված Կարապետ Ավետիսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և Գյումրի քաղաքի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.50-ին, մարվել` 02.05-ին: Այրվել է 400 հա խոտածածկույթ: