|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունների պատվիրակությունների կողմից Կահիրեում անցկացված քաղաքական խորհրդակցություններն անցել են անկեղծ մթնոլորտում և ունեցել համապարփակ բովանդակություն: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Երկկողմ հարցերի հետ մեկտեղ բանակցություններում քննարկվել են նաև տարածաշրջանային թեմաներ` շեշտը դնելով Լիբիայում, Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակի վրա: Բացի այդ՝ ընդգծվել է Արևելյան Միջերկրական ծովում խաղաղության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հավելել է, որ Անկարան և Կահիրեն կգնահատեն բանակցությունների առաջին փուլի արդյունքները և կորոշեն հետագա քայլերը:
Պատվիրակությունները ղեկավարել են Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը և նրա եգիպտացի պաշտոնակից Համդի Սանադ Լոզան:
Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերություններն ընդհատվել էին 2013 թ.։ Հարաբերությունների վերականգնման նախաձեռնությամբ հանդես է եկել Թուրքիան։