|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հունվարի 16-ին զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայողի` Գուրգեն Սարգսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Նշենք, որ զինծառայողին Ղարաբաղից տեղափոխել էին Երևան` Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Նախարարությունից ասացին նաև, որ տեղափոխությունից հետո էլ Սարգսյանի մոտ որևէ դրական դինամիկա չկա, նա կոմայի մեջ է: