|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ոստիկանություն «Վաղարշապատի» հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածնի Սպենդարյան փողոցի բնակիչ 30-ամյա Ալբերտ Գրիգորյանի դին:
Ոստիկանները պարզել են, որ 30-ամյա տղամարդու դին Շահումյան գյուղում բնակվող ընկերոջ՝ Ժիրայր Սարիբեկյանի բնակարանից է տեղափոխել հիվանդանոց: Բնակարանի զննությամբ բենզինի լուծույթով թմրանյութ է հայտնաբերվել, 7 ներարկիչ, նույնքան լուցկու տուփ, 5 դիմեդրոլ, 20 դեղահաբ եւ պլաստմասե տարրաներ՝ լցված բենզինանման հեղուկով: Թմրանյութի ազդեցության տակ գտնվող Սարիբեկյանը եւս տեղափոխվել է հիվանդանոց, կատարվում է քննություն: