|
Փոխարժեքներ
03 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.19 |
| EUR | ⚊ | € 422.53 |
| RUB | ⚊ | ₽ 4.1972 |
| GBP | ⚊ | £ 491.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Օգոստոսի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 17։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովաբեր բնակավայրում հոսանքահարման հետևանքով «Հրազդան» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Գեղարքունիքի մարզային քրեական վարչության պետ Սանթուր Դուրգարյանը և ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում քրեական ու համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Գուրգեն Վ․-ն է, իսկ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Արսեն Բ․-ն, ով գտնվելիս է եղել վերակենդանացման բաժանմունքում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, Գուրգեն Վ․-ն և Արսեն Բ․-ն Զովաբեր բնակավայրով անցնող Հրազդան գետից փորձել են 220 վոլտ սնուցման լարումով ձուկ որսալ, ինչի հետևանքով հոսանքահարվել են։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։