|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 12.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում` ծառի վրա, քաղաքացու դի կա. դին իջեցրել են դեպքի վայր ժամանած փրկարարները:
Yerkir.am-ի տեղեկություներով` ծառի վրա հայտնաբերված տղամարդը հոսանքահարվելու հետևանքով է մահացել: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Գետահովիտի գյուղապետ Արթուր Ղազարյանը: Նրա խոսքով` մահացածն Իջևան քաղաքի բնակիչ էր, մոտ 55 տարեկան, եկել էր իրենց գյուղ, բարձրացել ընկուզենին, որպեսզի ընկույզ հավաքի, և հոսանքի լարերից հոսանքահարվել է:
Դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում: