|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժառանգություն» կուսակցությունն այսօր խորհրդի նիստ կանցկացնի, որտեղ և վերջնականապես կհաստակեցվի խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափը: Այդ մասին այսօր Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով` այս պահի դրությամբ դեռ որևէ նորություն չկա, տարաձայնություններ չկան, կան տարակարծություններ, որոնք մեծամասնություն չեն կազմում:
Արմեն Մարտիրոսյանը հերքեց հավանականությունը, որ «Ժառանգությունը» առհասարակ չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին: