|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր` ժամը 13:00-ին, Ազգային ժողովում չորս ոչ իշխանական խմբակցությունները` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», դռնփակ նիստ են անցկացնելու: Նիստն անցկացվելու է ԲՀԿ խմբակցությունում:
Հիշեցնենք, որ քառյակի վերջին հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ քառյակը մտադիր է Ազատության հրապարակում միասնական հանրահավաք անցկացնել: Նա ասել էր, որ հանրահավաքի անցկացման օրը կորոշեն քառյակի առաջիկա նիստերում: Չի բացառվում, որ այսօրվա նիստում հստակեցվի հանրահավաքի օրն ու օրակարգը: