|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր` կառավարության նիստից հետո, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձավ ՀԱՊԿ-ի նախագահությանը վերաբերող հարցին: Նա նախ հստակեցրեց, որ ՀԱՊԿ-ը գլխավորում է ոչ թե նոր քարտուղար, այլ այդ պաշտոնում նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար:
Հարցին՝ մտահոգիչ չէ՞, որ Հայաստանի ներկայացուցիչը չի գլխավորում ՀԱՊԿ-ը, այնինչ` ռոտացիոն կարգով նախագահությունը պետք է անցներ Հայաստանին, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Նախ` ճիշտ հասկանանք` ինչ է կատարվել: Առաջինը՝ ընդունվել է որոշում, համաձայն որի՝ արդեն գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով պետք է փոխարինվի: Եվ եթե ռոտացիան ուժի մեջ է մտնում, համաձայն ռուսական այբուբենի, առաջինը Հայաստանն է: Այդ որոշումը կայացվել էր, նախորդ տարի նաև արձանագրվել էր, որ ռոտացիան պետք է մտնի ուժի մեջ այս տարվա հունվարի 1-ից, և ՀԱՊԿ քարտուղարը պետք է լիներ Հայաստանի ներկայացուցիչը, սակայն Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ այդ հարցի վերաբերյալ համաձայնության չեն եկել, մյուս գագաթաժողովին էլ չի մասնակցել Բելառուսի նախագահը: Դրա համար ոչ թե նոր գլխավոր քարտուղար է նշանակվել, այլ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար»:
Ըստ փոխարտգործնախարարի` հերթական գագաթաժողովում այդ հարցում հստակություն կլինի, իսկ այդ տեղը Հայաստանինն է: