|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ֆուկուսիմա»–ում արձանագրվել է 2011–ի վթարից հետո ճառագայթման առավելագույն ցուցանիշը:
Վթարված «Ֆուկուսիմա» ատոմակայանի օպերատոր «TEPCO» ընկերությունը հայտնել է ԷԿ–ի երկրորդ էներգաբլոկում ճառագայթման մակարդակի կտրուկ բարձրացման մասին՝ մինչեւ 530 զիվերթ/ժամ, ինչը առավելագույն ցուցանիշն է 2011 թվականի մարտի 11–ի վթարից ի վեր, հաղորում է Kyodo գործակալությունը։
«TEPCO» ընկերությունը նշում է, որ մշտադիտարկումը ցույց է թվել ատոմակայանի ռեակտորի մետաղական պատի ստորին հատվաում 2 մետր շառավիղով փոսի առկայությունը։ Ճառագայթման աննախադեպ բարձր մակարդակը արձանագրվել է ռեակտորից ներքեւ գտնվող տարածքում, ասված է հաղորդագրության մեջ։