Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Ադրբեջանում սկսել են բարձրաձայնել այն մասին, թե Ռուսաստանի կողմից վարձակալվող Գաբալինի ռադիոտեղորոշիչ կայանը վտանգավոր է տեղի բնակչության համար: Որոշ գիտնականներ կարծիք են հայտնել, որ կայանի ազդեցությունը կենդանի արարածների վրա, ավելի մեծ է, քան եթե այդտեղ ատոմակայան գործեր. գրում է Независимая газета-ն:
Ենթադրվում է, որ Բաքուն ցանկանում է մեծ եկամուտներ ստանալ կայանի շահագործումից եւ, որպես փաստարկ, գործի է դնում հասարակական կարծիքը:
Ներկայումս Ռուսաստանի հետ կայանի վարձակալման մասին պայմանագրերը երկարացնելու բանակցություններ են ընթանում: Նախագծի մանրամասներն անհայտ են: Պաշտոնապես հայտարարվել է միայն, որ Ռուսաստանը մտադիր է ոչ միայն երկարացնել վարձակալման ժամկետը, այլեւ արդիականացնել կայանը: