|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում էլեկտրաէներգիայի անջատման հետեւանքով անսարքություններ են ի հայտ եկել տարողությունների սառեցման համակարգում. տեղեկացնում է Интерфакс-ը:
Ատոմակայանի օպերատոր ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ արտադրված վառելանյութով երեք պահեստարաններն արդեն 14 ժամից ավելի է` չեն սառեցվում անսարքության պատճառով, սակայն դեռեւս հայտնի չէ, թե ինչպիսի: Պահեստարաններից մեկի ջերմաստիճանը հասել է 25 աստիճանի: Եթե սառեցման համակարգի գործունեությունը չվերականգնվի, ջրի ջերմաստիճանը տարողություններում 4 օր անց կհասնի 65 աստիճանի, ինչի հետեւանքով ռադիոակտիվության արտահոսք կլինի:
Նշվում է, որ եթե խնդիրը հնարավոր չլինի լուծել մոտ ժամանակներս, տարողությունների մեջ ջրի լրացուցիչ քանակ կմղվի: