|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Թուրքիայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ մամուլի ասուլիսի ժաանակ ուշագրավ միջադեպ է գրանցվել։
Թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝ Անկարայում Թուրքիայի նախագահական պալատում մամուլի ասուլիսի ժամանակ Անգելա Մերկելն իր խոսքում օգտագործել է «իսլամիստական ահաբեկչություն» տերմինը, ինչը դուր չի եկել Էրդողանին։
Թուրքիայի նախագահը միջամտել է Մերկելին՝ ասելով. «Ես ուզում եմ մի պարզաբանում անեմ, քանի որ մեր ժողովուրդը տխրում է, երբ օգտագործվում է «իսլամիստական ահաբեկչություն» տերմինը։ Քանի որ ահաբեկչությունն ու իսլամը չեն կարող իրար հետ կապ ունենալ։ Խնդրում եմ այդ արտահայտությունը չօգտագործենք»։
Մերկելը պատասխանել է Էրդողանին. «Կրոնական ազատությունն ինձ համար շատ կարեւոր է ու ժողովորդավարության մի մասնիկն է։ Մենք ամեն ինչ անում ենք, որ Գերմանիայում մուսուլմանները ազատորեն դավանեն իրենց կրոնը։ Բայց «իսլամիստականի» ու «իսլամականի» միջեւ տարբերություն կա։