|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մուսուլման ղեկավարների գագաթաժողովում հերթական անգամ քննադատել է ԵՄ անդամ երկրներին, գլխավորապես՝ Գերմանիային:
Ըստ T24-ի՝ խոսքն անուղղակիորեն ուղղելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ով Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու է, Էրդողանն ասել է.«Մինչ օրս ներգաղթյաների համար 8 միլիարդ դոլար ենք ծախսել, ընդունել 2,5 միլիոն մարդու: Այնպես չէ, որ հետաքրքրված եմ Նոբելյան մրցանակով, սակայն այս ամենն ասում եմ, որպեսզի ցույց տամ այս համակարգի՝ ինչ լինելը: Թող Նոբելյան մրցանակը ձեզ լինի»:
Ի դեպ, Թուրքիայի նախագահի խոսքով՝ Նոբելյան մրցանակը տրվում է պատվերով: Նրա կարծիքով՝ Նոբելյան մրցանակն էլ է կապված քաղաքականության հետ: