|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բելգիական Անտվերպեն քաղաքի օդանավակայանում մասնակի տարհանում է իրականացվել ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերված կասկածելի առարկայի պատճառով: Այս մասին հաղորդում է РИА Новости -ն` հղում անելով տերմինալի ադմինիստրացիայի աղբյուրին:
Աղբյուրի հաղորդմամբ` Մարոկկո մեկնող ուղևորի ձեռքի ուղեբեռը զննելու ժամանակ արձագանքել է պայթուցիկ նյութերի հայտնաբերման համար հատուկ վարժեցված շունը, ինչից հետո ոստիկանությունն իրականացրել է ուղևորների և օդանավակայանի անձնակազմի տարհանում:
Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ուղևորին: Օդանավակայանում աշխատում է ականազերծողների խումբը: Դրանից բացի, տարհանվել են մոտակա փողոցների տան բնակիչները: