|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելգիայի Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Որոշմանը կից տեղեկանքի համաձայն՝ նոր hամաձայնագրի նախագիծն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմանը և երկու երկրների ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը:
Նախագծի ընդունումը թույլ կտա ընդլայնել հայ-բելգիական համագործակցությունն ավիացիայի ոլորտում, կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Նախագծով հիմնականում սահմանվում և կարգավորվում են միջազգային օդային փոխադրումների իրականացման համար նշանակված ավիաընկերությունների լիազորությունները, իրավունքներն ու պարտականությունները, թռիչքային և ավիացիոն անվտանգության պահանջների պահպանման դրույթները, սակագների ձևավորման, արդար մրցակցության, ավիաընկերությունների միջև կոմերցիոն համագործակցության վերաբերյալ դրույթները, կիրառվող օրենքները, տարաձայնությունների լուծման կարգը: