|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անհանգստացած է Ուկրաինայի արեւելքում տիրող իրավիճակով։ Հրադադարի ռեժիմը չի պահպանվում, ասել է Մերկելն Ուկրաինայի նախագահի հետ Բեռլինում հանդիպումից առաջ տված մամուլի ասուլիսի ժամանակ։ Դրա համար էլ կարեւոր է քայլեր ձեռնարկել մինսկյան համաձայնագրերի կատարման ուղղությամբ, նույնիսկ եթե դա ծանր ճանապարհ է, փոխանցում է DW-ն։
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն էլ իր հերթին շեշտել է , որ ՈՒկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման հարցում Կիեւին ԵՄ աջակցությունն է պետք։ Նա հիշեցրել է, որ վերջին երկու օրում հակամարտության գոտում նորից երկու ուկրաինացի զինծառայող է զոհվել եւ 17-ը վիրավորվել։
Եթե իրավիճակը չփոխվի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ միայն պահպանել է պետք, այլ խստացնել, հավելել է նա։ Պորոշենկոն նաեւ կարեւորել է նորմանդական քառյակի ձեւաչափով բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով ինքը «մինսկյան պայմանավորվածություններն» այլընտրանք չունի։