|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Այցի ընթացքում նախատեսված են Վիգեն Սարգսյանի բանակցությունները ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հետ: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ պաշտպանական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերվող խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա նաև ԻԻՀ գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների բարձրաստիճան ղեկավարության հետ, կայցելի տարբեր գիտահետազոտական և արդյունաբերական ձեռնարկություններ:
Թեհրանում գտնվելու ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը կհանդիպի նաև Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: