|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ապրիլի 11-ին պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի, փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Սամիր Մոքբելի և զինված ուժերի հրամանատար, գեներալ Ժան Քահվաժիի հետ:
Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն այցելելու է նաև ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ընդգրկված հայ խաղաղապահներին և հանդիպելու է առաքելության մասնակցող ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Լուչիանո Պորտոլանոյի հետ:
Նախատեսվում են նաև ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի և Լիբանանում գործող հայկական եկեղեցիների հոգևոր առաջնորդների, լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: