|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2016թ. պլանի համաձայն, օգոստոսի 23-ից 27-ը Բելառուսի Հանրապետությունում անցկացվող «Անխախտ եղբայրություն-2016» համատեղ խաղաղապահ զորավարժության ակտիվ փուլին մասնակցելու համար Բելառուսի Հանրապետություն է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը:
Զորավարժության ավարտից հետո օգոստոսի 28-ից 30-ը տեղի կունենա ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն: